Ճապոնիայի տուրեր
Ձեզ ենք ներկայացնում դեպի Ճապոնիա լավագույն 3 տուր փաթեթները.
Մեր հաճախորդների կողմից ամենասիրված փաթեթը «Կարմիր աշունը Ճապոնիայում» տուրն է, որն ունի առավելագույնը հագեցած ծրագիր: Այս տուրի ընթացքում այցելում ենք Ճապոնիայի մի շարք քաղաքներ և պրեֆեկտուրաներ, բացահայտում ճապոնական հարուստ մշակույթն ու հինաում աշնանային կարմիր տեսարաններով:
«Սակուրայի սեզոնը Ճապոնիայում» տուրը, նույնպես ունի առավելագույնը հագեցած և հարուստ ծրագիր, որի ընթացքում շրջագայում ենք բազում քաղաքներ և պրեֆեկտուրաներ՝ հիանալով սակուրա, ումե և այլ ծաղկած ծառերով ու ծաղիկներով զարդարված եթերային Ճապոնիայով:
Առավել մատչելի Ճապոնիայի տուրեր ցանկանալիս, հիանալի տարբերակ է «Տոկիո. Ապագայի և անցյալի մայրաքաղաք» տուր փաթեթը՝ հատուկ գնով: Ծրագիրը նախատեսված է Ճապոնիայի մայրաքաղաքը ճանաչելուն՝ մեկ ազատ օրով, որի ժամանակ ըստ ցանկության կարող ենք անգամ այցելել Կիոտո, Օսակա, կամ այլ քաղաքներ և պրեֆեկտուրաներ:
Տոկիո․ Ապագայի և անցյալի մայրաքաղաք
1200-1400$ | համարժեք դրամ
(առանց ավիատոմս)
Օգոստոսի 20-26, 25-31
Սեպտեմբերի 12-18
Կարմիր աշունը Ճապոնիայում
2700-3000$ | համարժեք դրամ
(առանց ավիատոմս)
Հոկտեմբերի 21-30 | Նոյեմբերի 17-27
Սակուրայի սեզոնը Ճապոնիայում
3000-3300$ | համարժեք դրամ
(առանց ավիատոմս)
Մարտի 25 – ապրիլի 4
Ապրիլի 4 -14
Ճապոնիայում շրջագայելու մասին
Ճապոնոնիայի մայրաքաղաք Տոկիոն գերում է շատերի ուշադրությունը լուսավոր երկնաքերներով և բարձր տեխնոլոգիաներով հագեցած իր թաղամասերով, որտեղ նույն ժամանակ «ապրում» են ճապոնական հին մշակույթը, ավանդույթները և կանաչապատ այգիները: Տոկիոն հսկայական մետրոպոլիս է, իսկ իր ամեն մի թաղամաս ունի յուրահատուկ մթնոլորտ, օրինակ՝ շքեղ և հարուստ Գինզան, երիտասարդական Շիբույան և Շինջուկուն, մոդայիկ Հարաջուկուն և այլն:
Մշակութային և պատմական մայրաքաղաք Կիոտոն թերևս ամենահայտնի քաղաքն է զբոսաշրջիկների, ինչպես նաև ճապոնացիների շրջանակներում: Կիոտոն շուրջ 1000 տարի եղել է Ճապոնիայի մայրաքղաքը և ծառայել որպես կայսրի նստավայր, ինչի շնորհիվ էլ այսօր Կիոտոյում մինչ այսօր պահպանվել են բազում պատմամշակութային հուշարձաններ և վայրեր: Կիոտոն իր կոլորիտով, բնակչության քանակով և կառուցվածքով նմանեցվում է Երևանին: Կիոտոյի ամենահայտնի տուրիստական վայրերն են՝ Կիյոմիձու-դերա տաճար, Կինկակուջի ոսկյա տաճար, Արաշիյամա եղեգի (բամբուկի) այգին, Գիոն պատմական թաղամասը:
Օսակա քաղաքը Տոկիոյից հետո բնակչությամբ երկրորդն է Ճապոնիայում և գտնվում է Կիոտո քաղաքից քնացքով մոտ 20 րոպե ճանապարհի վրա: Օսական ակտիվ և կյանքով լի քաղաք է՝ վառ, ջերմ և էներգետիկ միջավայրով:
Նարա քաղաքը աշխարհում հայտնի է կենտրոնում գտնվող եղնիկների այգիով, որտեղ ազատ շրջում են վայրի եղնիկներ: Եղնիկներին կարելի կերակրել տեղում վաճառվող հատուկ անուշեղենով, իսկ եղնիկները ի պատասխան գլխով կխոնարհվեն: Նարայում է գտնվում աշխարհում ամենամեծ փայտյա շինություններից մեկը՝ Տոդայջին, որտեղ գտնվում է Ճապոնիայի ամենամեծ բրոնզե բուդդայի արձան Դաիբուցուն:
Միյաձիմա կամ Իցուկուշիմա կղզին գտնվում է Հիրոշիմա պրեֆեկտուրայում և այն շատերի կողմից սիրված շրջագայության վայր է: «Միյաձիմա» ճապոներեն նշանակում է «տաճարի կղզի». իր երկրորդ անունը կղզին ստացել է այստեղ տեղակայված Իցուկուշիմա տաճարից, որի ծովի ընդերքից խոյացող դարպասների տեսարանը համարվում է Ճապոնիայի գեղեցկագույն տեսարաններից մեկը: