Արի՜, գնանք Ճապոնիա՝ հագեցած ծրագրով կարմիր աշունը վայելելու | Ճապոնիա տուր . Կարմիր աշունը Ճապոնիայում
Ճապոնիա տուր . Կարմիր աշուն.
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները համարվում են Ճապոնիայում ճանապարհորդության համար լավագույն ժամանակաշրջաններից մեկը։ Այս ժամանակ՝ հատկապես նոյեմբեր ամսին, ճապոնական քաղաքները լցվում են ալ կարմիր և ոսկեգույն տերևների երանգներով։ Ամենաշքեղ աշնանային տեսարանները կարելի է գտնել Ճապոնիայի պատմական մայրաքաղաք Կիոտոյում, ինչպես նաև Նարայում, Միյաձիմայում և այլուր: Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների եղանակը մեղմ է և հաճելի զբոսանքների համար:
Կարմիր աշնանը մեծ նշանակություն է տրվում Ճապոնիայում, և մի շարք կայքեր և խոշոր ընկերություններ՝ ներքին երկաթուղային գծերի, տուրիստական և այլոք, ամեն տարի հրապարակում են տերևների գունափոխման ժամանակացույցը և պարբերաբար թարմացնում են տեղեկությունը։ Ճապոնիայում տարածված են թխկու «մոմիջի» ճապոնական տեսակի ծառերը, որոնց տերևները աշնանը դառնում են բոսորագույն, իսկ գինգկո տեսակի ծառերը աշնանը իրենց կանաչ երանգը փոխում են վառ դեղին գույնի։
2 անձի դեպքում՝ անձը 2700$, 1 անձի՝ 3000$ | համարժեք դրամ
Հոկտեմբերի 21-30
Նոյեմբերի 17-27
Ստորև ծանոթացի՜ր տուրի ծրագրին
Oր 1․ Մեկնում ենք Ճապոնիա ✈️
✮ Ժամանում Տոկիո, Հանեդա օդանավակայան,
✮ Հյուրանոց․ հանգիստ․
Օր 2․ Ֆուտուրիստական Տոկիո
Օր 2․ Ֆուտուրիստական Տոկիո
✮ «Ծիծեռնակ» գնացքով կճախրենք դեպի Օդայբա թաղամաս՝ հիանալով Ծիածանի կամրջով,
✮ Կվայելենք Փարիզի և Տոկիոյի բարեկամության խորհրդանիշ հանդիսացող «Ազատության» արձանի ճապոնական տարբերակը,
✮ Մուտք կգործենք ֆանտաստիկայի ժանր հանդիսացող Team Lab Planet հրաշագեղ ցուցասրահի հրաշագեղ աշխարհ,
✮ Զբոսանք կկատարենք Տոկիոյի շքեղ Գինձա թաղամասով.
Օր 3. 🤖
✮ Հառաջուկու թաղամաս | Կայցելենք Տոկիոյի սրտում գտնվող տպավորիչ սինթոյական տաճար՝ նվիրված Մեյջի կայսրին և նրա կնոջը.
✮ Կզբոսնենք Տոկիոյի երիտասարդների կողմից սիրված յուրօրինակ և մոդայիկ Տակեշիտա փողոցով.
✮ Էլեգանտ Օմոտեսանդո փողոցով կուղևորվենք դեպի Շիբույա թաղամաս.
✮ Շիբույա թաղամասում կտեսնենք Հատիկոյի հայտնի արձանը և Ասիայում ամենամեծ խաչմերուկը.
✮ Այնուհետև կարող եք ճաշել ռոբոտ-մատուցողների ռեստորանում.
✮ Կբարձրանանք Shibuya Sky Scrambler Square-ի 48-րդ հարկ, կհիանանք մայրամուտով և շողշողուն երեկոյան Տոկիոյի տեսարանով.
✮ Իջնելիս՝ շենքի գործող էսկալատորից շողշողացող Տոկիոն կհայտնվի ասես Ձեր ափերի մեջ.
Օր 4․
✮ Սրընթացով (շինկանսեն) կմեկնենք Ճապոնիայի մշակութային կենտրոն, հին մայրաքաղաք Կիոտո.
✮ Այստեղ կայցելենք բնության գրկում գտնվող Ֆուշիմի Ինարի (Լիության) տաճար, որի պահապան-կենդանին է աղվեսը.
✮ Ֆուշիմի Ինարի տաճարում կանցնենք «հազարավոր տորիի դարպասների» թունելի միջով.
Օր 5․
✮ Կգնանք ոսկյա տաճար Կինկակուձի, որը իսկապես պատված է ոսկյա թիթեղներով.
✮ Կզբոսնենք տաճարի այգում.
✮ Զբոսանք կկատարենք Կիոտոյի կենտրոնով, կշրջենք գեյշաների պատմական թաղամաս Գիոնով.
✮ Կգնանք Կիոտոյի գեղեցկագույն վայրը՝ բյուրեղյա ջրի ակունքի վրա կառուցված Կիյոմիձու տաճար.
✮ Կիյոմիձուի աշնանային բնապատկերը համարվում է Կիոտոյի հեքիաթը.
✮ Լինելով լեռնային գոտի՝ այստեղ աշունը տարածվում է անասելի գեղեցկությամբ, և երեկոյան լուսարձակների ներքո կվայելենք և՛ Կիոտոյի համայնապատկերը, և՛ շողշողացող, կարմիր, բոսորագույն տերևները.
Օր 6․ Կիմոնոյի օր | Անցկացնում ենք ավանդական ճապոնական ոճո՜վ
✮ Կընտրեք Ձեզ հոգեհարազատ գեղեցիկ կիմոնո և կշրջենք նրբագեղ Արաշիյամա թաղամասով, հին սամուրայական վայրերով.
✮ Կայցելենք ՅՈՒՆԵՍԿՈ-ի հրաշալիք համարվող Տենրյուձի Վիշապի ննջավայր տաճար և կզմայլվենք նրա չքնաղ այգիով.
✮ Մուտք կգործենք եղեգի հայտնի պուրակ, այնուհետև՝ Մոնոնոկե սինթոյական տաճար.
✮ Գնացքով ռոմանտիկ պտույտ կկատարենք Արաշիյամայի ձորի շուրջ.
Օր 7․
✮ Գնացքով կմեկնենք դեպի անտառում տեղակայված գողտրիկ Նարա քաղաք, կհանդիպենք ազատ շրջող բազմաթիվ եղնիկների.
✮ Նարայում կայցելենք աշխարհի ամենամեծ փայտյա շինություն՝ Տոդաիձի տաճար, որտեղ կտեսնենք Ճապոնիայի ամենամեծ բորնզե Բուդդայի արձանը (400 տոննա զանգվածով).
✮ Երեկոյան կզբոսնենք հարակից Օսակա քաղաքի պայծառ կենտրոնում՝ Դոտոնբորի և Շինսայբաշի վայրերում.
Oր 8․
✮ Կմեկնենք Ճապոնիայի ամենագեղեցիկ տեսարժան վայրը՝ Միաձիմա կղզի.
✮ Կտեսնենք ծովի մեջ ճոճվող սինթոյական տաճարը՝ ջրի հատակից խոյացող իր
դարպասներով, որոնցով, ըստ լեգենդի, Ճապոնիա են ներս մտել հայտնի 7 աստվածները.
✮ Ասում են՝ եթե անցնեք այդ դարպասների միջով, ապա կիրականանան Ձեր բոլոր նվիրական երազանքները.
Օր 9․
✮ Այս անգամ կմեկնենք դեպի հրաբխային սար Հակոնե.
✮ Ճոպանուղուց կտեսնենք սարի հմայքները, ակտիվ և տաք աղբյուրներով հարուստ հրաբխային ձորը.
✮ Աշինոկոյում կզբոսնենք ասես թե ֆիլմից դուրս եկած նավով՝ զմայլվելով Ֆուջի լեռան տեսարանով.
✮ Կհամտեսենք հրաբուխի մեջ պատրաստված հավկիթներ.
✮ Ողջ օրը կանցկացնենք գինու, սուրճի, թեյի և այլ աննախադեպ տաղավարներով ջրավազաններում.
✮ Վերադարձ Տոկիո.
Օր 10․
✮ Սրընթացով կուղևորվենք դեպի Միշիմա և ավտոբուսով կբարձրանանք դեպի Միշիմա գագաթ՝ Mishima Skywalk.
✮ Անվանը համահունչ` ճոճվող կամուրջի օգնությամբ կզբոսնենք երկնքով և կվայելենք Ֆուջի սարը.
Օր 11․
✮ Կայցելենք գեղատեսիլ Կորակուեն այգի,
✮ Կմեկնենք Տոկիոյի հին թաղամաս Ասակուսա,
✮ Այնուհետև կայցելենք հայտնի Սենսոջի բուդդիստական տաճար,
✮ Հին թաղամասից ժամանակի թռիչք կկատարենք դեպի Ճապոնիայի էլեկտրոնիկայի դրախտ՝ Ակիհաբարա թաղամաս.
Վերադարձ Երևան
Գնի մեջ ներառված ԵՆ
Հյուրանոց նախաճաշով․
Տուր-ծրագիր մուտքավճարներով․
Գիդի ծառայություն․
Ճապոնիայի մեջ տրանսպորտ․
Ճապոնիայի վիզայի ծառայություն․
Գնի մեջ ներառված ՉԵՆ
Ավիատոմս (մոտ 1000€)․
Ճաշ և ընթրիք․
Հյուրանոց՝ APA Hotel Yamanote Otsuka Eki Tower
Հյուրանոցում առավոտյան գործում է ֆուրշետային ճաշարան, որտեղ կարող եք գտնել Ձեր ճաշակին համապատասխան ուտեստներ: Նախաճաշից դուրս Ձեզ տրվում է ճաշատեսակի, ինչպես նաև ճաշի և ընթրիքի վայրի ազատ ընտրություն:
Տուր փաթեթ գնելու դեպքում Ասյա-Արարատ Թրեվլը օգնում է իր հաճախորդներին դիմել Ճապոնիայի դեսպանատուն վիզայի համար, հավաքել և լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայանալ դեսպանատուն: